Էդվարդ Նալբանդյան. Նախապայմանները հայ-թուրքական երկխոսության մեջ՝ ուղի են դեպի նախկին փակ շրջան

Այսօր հայ-թուրքական երկխոսության մեջ նախապայմանների լեզվով խոսելն ուղղակի անիմաստ է: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, թե երկխոսությունը սկսվել է փոխհամաձայնության մթնոլորտում, եւ այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ հին, փակ շրջանին:
«Նա, ով կանի դա, ողջ պատասխանատվությունը կվերցնի իր վրա: Այդ մասին ասում է ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը, դա գիտակցում է նաեւ Թուրքիան: Մեր տեղեկություններով, Օբամա-Էրդողան հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու անհրաժեշտության մասին»,- նշեց Նալբանդյանը:
Նա նաեւ շեշտեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է նպաստել երկխոսության ակտիվացմանը:


Առանց քաղաքական ենթատեքստի – Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները
ՀՅԴ Առաջարկած փոփոխությունները, 15 սեպտ. 2009թ.