Հայ-թուրքական արձանագրությունների դեմ համախմբված ուժերը հանդես են եկել հայտարարությամբ

Երեւան (Երկիր) – Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ՀՅԴ նախաձեռնությամբ համախմբված ընդդիմադիր 14 կուսակցությունները եւ տասնյակ հասարակական կազմակերպություններ դեկտեմբերի 1-ին հավաքվել էին «Էրեբունի» բիզնես կենտրոնում` քննարկելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ իրականացնելիք հետագա գործողությունները:

«Ես հավատում եմ, որ ի վերջո սա այն հարցն է, որը վեր է կուսակցական որեւէ հարցից՝ լինի Հանրապետական, «Բարգավաճ», թե «Օրինաց երկիր»։ Որեւէ կուսակցական առաջին հերթին պետք է առաջնորդվի իր համազգային շահերով»,- հավաքին ելույթ ունենալով` նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հարցապնդում է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով այն բոլոր փաստաթղթերն ու հիմնավորումները, որոնք ցույց են տալիս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը:

Կառավարությունն արդեն պատասխանել է, սակայն. «Պատասխանն ինքնին արդեն բավական լուրջ հարցեր է առաջացնում, եւ մենք խնդիր ենք դնելու, որ մոտակա քառօրյայում այս հարցն Ազգային ժողովում քննարկման առարկա դառնա, եւ դրա հետ կապված որոշում ընդունի Ազգային ժողովը»,- նշեց Ա. Ռուստամյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերով` ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ներկայացրած 23 հարցերի պատասխանները փաստում են, որ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նախապես պատրաստված չի եղել, չի պահպանել ՀՀ օրենքների պահանջները:

«Դիվանագիտության եւ իրավագիտության մեջ չլսված անգրագիտություններով լեցուն մի գրություն»,- այսպես կառավարության պատասխանը բնութագրեց Ա. Մինասյանը` հավելելով, որ Դաշնակցությունը պատասխանը բողոքարկելու է դատական կարգով` ապացուցելու համար արտգործնախարարության եւ կառավարության ոչ իրավաչափ վարքագիծն ու կառավարության լիազորությունների գերազանցումը:

Դա, ըստ Ա. Մինասյանի, կարող է նպաստել, որ ՍԴ-ն Սահմանադրությանը անհամապատասխան ճանաչի արձանագրություններով ստանձնած պարտավորությունները։

Այժմ Դաշնակցությունը ԱԺ-ում արձանագրությունների վավերացումը կանխելու համար ստորագրահավաք է սկսել: Ստորագրելով` Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ իր պատգամավորից պահանջելու է չվավերացնել արձանագրությունները: Եթե դա էլ չգործեց եւ արձանագրությունները վավերացվեցին, միակ ելքը, ըստ Ա. Ռուստամյանի, լինելու է իշխանափոեխությունը, քանի որ սա ապացուցում է` իշխանությունը ժողովրդի կամքը հաշվի չի առնում: «Ուրիշ տարբերակ չի մնալու»,- նշեց Ա. Ռուստամյանը:

Կառավարության պատասխանը նոր հարցեր է առաջ բերել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ՀՅԴ նախաձեռնությամբ համախմբված կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները դեկտեմբերի 1-ին հավաքվել էին «Էրեբունի» բիզնես կենտրոնում` քննարկելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ հետագա գործողությունները:

«Հավատում եմ, որ, ի վերջո, սա այն խնդիրն է, որը վեր է կուսակցական որեւէ հարցից` լինի Հանրապետական, «Բարգավաճ», թե «Օրինաց Երկիր»: Որեւէ կուսակցական առաջին հերթին պետք է առաջնորդվի համազգային շահերով»,- հավաքին ելույթ ունենալով` նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հոկտեմբերի 30-ին ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հարցապնդում էր ներկայացրել ՀՀ կառավարությանը` պահանջելով ներկայացնել այն բոլոր փաստաթղթերն ու հիմնավորումները, որոնք ցույց են տալիս Թուրքիայի հետ համատեղ արձանագրություններ ստորագրելու ողջ գործընթացը: Չնայած ուղարկված 23 հարցին պատասխանելու համար կառավարությունը մոտ մեկ ամիս «տքնաջան» աշխատել է, այնուամենայնիվ, ՀՅԴ խմբակցությանը այն չի բավարարում: «Պատասխանն ինքնին արդեն բավական լուրջ հարցեր է առաջացնում, եւ մենք խնդիր ենք դնելու, որ մոտակա քառօրյայում այս հարցն Ազգային ժողովում քննարկման առարկա դառնա, ու դրա հետ կապված որոշում ընդունի Ազգային ժողովը»,- նշեց Ա. Ռուստամյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ մատնանշեց կառավարության պատասխանների մի մասի չհիմնավորված լինելը, իսկ որոշ հարցերի էլ ընդհանրապես պատասխան չի տրվել:

Կառավարության ներկայացրած պատասխանը փաստում է, որ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը անպատրաստ է գնացել: Արծվիկ Մինասյանի կարծիքով, մեղավոր է նաեւ ՀՀ արտգործնախարարությունը, որը Թուրքիայի հետ բանակցություններ սկսելուց առաջ հստակ չի ուրվագծել բանակցությունների շրջանակը ու չի համաձայնեցրել խնդիրը եւ արձանագրությունների տեքստը այլ նախարարությունների հետ: Սրա պատճառը թերեւս այն է, որ արտգործնախարարությունը պատրաստ չի եղել նման զարգացումներին:

«Դիվանագիտության եւ իրավագիտության մեջ չլսված անգրագիտություններով լեցուն մի գրություն»,- ահա այսպես կառավարության պատասխանը բնութագրեց Ա. Մինասյանը` հավելելով, որ Դաշնակցությունը պատասխանը բողոքարկելու է դատական կարգով` ապացուցելու համար արտգործնախարարության եւ կառավարության ոչ իրավաչափ վարքագիծն ու կառավարության լիազորությունների գերազանցումը: Դա, ըստ Ա. Մինասյանի, կարող է նպաստել, որ ՍԴ-ն Սահմանադրությանը անհամապատասխան ճանաչի հայ-թուրքակական արձանագրություններով Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

Արձանագրություններով հայկական կողմն ուզում էր ստանալ միջազգային աջակցությունը սահմանների բացման հարցում եւ առանձնացնել հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղյան կարգավորման գործընթացից: Սակայն, ըստ Արմեն Ռուստամյանի, թուրք պաշտոնյաների հայտարարությունները փաստում են, որ հայաստանյան դիվանագիտությունը ոչ միայն չկարողացավ հասնել իր առջեւ դրած խնդիրների լուծմանը, այլեւ հայտնվեց պատանդի կարգավիճակում: Այդ «պատանդի կարգավիճակի» ապացույցն են վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած ռազմատենչ հայտարարություններն ու դրանց հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը:

Այժմ Դաշնակցությունը ԱԺ-ում արձանագրությունների վավերացումը կանխելու համար սկսել է ստորագրահավաք, որն ընդգրկում է ողջ հանրապետությունը: Սրանով յուրաքանչյուր բնակիչ ստորագրությամբ պահանջում է իր պատգամավորից չվավերացնել արձանագրությունները: Եթե դա էլ չգործեց, եւ արձանագրությունները վավերացվեցին, միակ ելքը, ըստ Ա. Ռուստամյանի, լինելու է իշխանափոխությունը, քանի որ սա ապացուցում է` իշխանությունը ժողովրդի կամքը հաշվի չի առնում: «Ուրիշ տարբերակ չի մնալու»,- նշեց Ա. Ռուստամյանը:

Փաստելով, որ հայ-թուրքական արձանագրություններին դեմ է Հայաստանի բնակչության 70 տոկոսը, իսկ ընդհանրապես Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն հաստատելուն` 56 տոկոսը` ՀՅԴ Բյուրոյի անդամ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ նշեց, որ Դաշնակցությունը պատրաստվում է քաղաքական այլ ուժերի հետ կազմակերպել համաժողովրդական շարժում արձանագրությունների վավերացման դեմ, ստեղծել շտաբներ ու նախաձեռնող խմբեր ողջ հանրապետությունում: Իսկ եթե իշխանությանը հնարավոր չլինի վերադարձնել ճիշտ ուղու վրա, ուրեմն, ըստ Վ. Հովհաննիսյանի, Դաշնակցությունը կարող է հեռացնել այդ իշխանությանը:

Հավաքի ընթացքում ընդունված հայտարարության ամբողջական տեքստը կարդալ այստեղ։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

ԵՐԿԻՐ