Արձանագրությունները արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով մուտք չեն արվել
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեռ չի ստացել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
«Արձանագրությունները կոնկրետ ֆիզիկապես մուտք չեն արվել հանձնաժողով»,-ասաց հանձնաժողովի նախագահը, ավելացնելով, որ այսօր ԱԺ նախագահի կողմից դրանք դրվել են շրջանառության մեջ:
Ավելացնենք, որ ԱԺ նախագահը արձանագրությունների քննարկման համար գլխադասային է նշանակել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։


Առանց քաղաքական ենթատեքստի – Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները
ՀՅԴ Առաջարկած փոփոխությունները, 15 սեպտ. 2009թ.