Արձանագրությունները քառօրյայի օրակարգում են, բայց չեն քննարկվելու

Մեկնարկել է Ազգային Ժողովի հերթական քառօրյան: Հայ-թուրքական արձանագրությունները այս քառօրյայի օրակարգում են, բայց այս շաբաթ չեն քննարկվի: Արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը դիմել է Ազգային Ժողովի նախագահին` արձանագրությունները առանց հանձնաժողովի եզրակացության չքննարկելու առաջարկով, Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ առաջարկը ընդունվել է: Արձանագրությունները խորհրդարանում են, բայց առանց Արտգործնախարարությունից` Դաշնակցության պահանջած տեղեկանքների:

Վահան Հովհաննիսյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար. “Կա արդյոք հույս, որ հետագայում, գոնե արձանագրությունների քննարկման ժամանակ մենք կունենանք այդ տեղեկանքները, թե նման հույս չկա”:

Հույս` Հովիկ Աբրահամյանը տվեց: Ասաց, որ միասին կպահանջեն տրամադրել բոլոր փաստաթղթերը:

YerkirMedia.am