Քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունները

Փետրվարի 19-ին հայ-թուրքական արձանագրությունների դեմ միավորված մի շարք կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովում տեղի են ունեցել հանդիպումներ իշխանական կոալիցիա կազմող Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորական խմբակցությունների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, «Նոր Ժամանակներ», Հայաստանի Ռամկավար Ազատական, «Միավորված Հայեր», «Մայր Հայրենիք», «Գոյամարտ» եւ «Հայկանդուխտ» կուսակցությունների ներկայացուցիչները:

Քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունները` կապված արձանագրությունների խորհրդարանական քննարկումների հետ: Հանդիպումների մասնակիցները պայմանավորվել են հետագա կոնսուլտացիաների վերաբերյալ:

«ԵՐԿԻՐ»