Տիգրան Բալայան. «Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվել եւ չեն վարվում»

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին ի պատասխան, մեկնաբանել է թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված լուրը Թուրքիայի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:

«Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվել եւ չեն վարվում», – ասել է Բալայանը: – «Ինչպես բազմիցս նշել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ` Մադրիդյան առաջարկությունների հիման վրա»:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»