«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անփառունակ վախճանը». Արմեն Ռուստամյան

ArmenRustamyan_RIP
ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն այսօր ամփոփելով 2009 թվականը` առանձնացրել է մի շարք կորուստներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում:

Արտաքին հարարբերությունների հանձնաժողովոի նախագահը հետադարձ հայացք գցելով հայ-թուրքական հարաբերությունների դինամիկային` դրանք որակեց ամենամեծ ձախողում և «անփառունակ վախճան. այսինքն` առկա խնդիրները լուծված չեն, այլ հակառակը` ավելի են բարդացել, և այստեղ թուրքական երկու պետությունները հանդես են գալիս երկու ճակատով»:

Որպես երկրում արձանագրված դրական քայլ Արմեն Ռուստամյանը արձանագրեց 2009 թվականի հունիսի 19-ին հայտարարված համաներումը: Դաշնակցության համար տարին նշանավորվեց նրանով, որ քաղաքական ուժը փոխեց իր տեղը և դերակատարությունը քաղաքական դաշտում: Ըստ դաշնակցականի` այս ընթացքում իրենց հաջողվել է իրականացնել դրված խնդիրը` դառնալով այլընտրանքային թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր ՀԱԿ-ի համար: Մի բան, որին, ըստ բանախոսի, ընդդիմանում են երկուսն էլ, որովհետև նրանց երկուսին էլ ձեռնտու է քաղաքական դաշտում երկու, այլ ոչ երեք բեևեռների առկայությունը:

2010 թվականին ՀՅԴ-ն շարունակելու է ընդդիմադիր գործունեությունը, որը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացնում է մեկ ընդհանուր ձևակերպման մեջ. «ՀՅԴ-ն ներկայացնելու է իր ազգային-սոցիալական-դեմոկրատական գաղափարախոսությունը»: Այն ունենալու է լայն ընդգրկում, ինչպես արտաքին-քաղաքական, այնպես էլ ներքաղաքական հիմնախնդիրների հետ կապված: Որպես ուղենիշ` ձևակերպվում է հետևյալ վերջնանպատակը` «Մեր պատկերացրած իշխանափոխությունը նախկին արտաքին քաղաքական ուղեգծին վերադառնալն է». Դաշնակցությունը առաջվա նման վերահաստատում է, որ իրենց նպատակն անձերի փոփոխությունը չէ, այլ համակարգայինը:
ՀՅԴ-ի համար տարին նշանավորվեց նրանով, որ փոխեցին իրենց տեղը և դերակատարությունը քաղաքական դաշտում: 2009 թվականը Արմեն Ռուստամյանն իր ներկայացրած քաղաքական ուժի գործունեության տեսանկյունից հաջողված է համարում. այս ընթացքում հաջողվեց իրականացնել իրենց առջև դրված խնդիրը` դառնալ այլընտրանք թե’ իշխանության, թե’ ընդդիմադիր ՀԱԿ-ի համար: Մի բան, որին, ըստ բանախոսի, ընդդիմանում էին երկուսն էլ. «Մինչև մեր` կոալիցիայից դուրս գալը քաղաքական դաշտում կար երկու բևեռ` իշխանություն և ՀԱԿ-ի ձևավորած ընդդիմադիր բևեռը: Եվ ինչպես պարզ է դառնում, որ եթե ընդդիմությունը պարզապես հակադրվում է, այլ ոչ թե դառնում է այլընտրանք, հիմա էլ պարզ է դառնում, թե իրական այլընտրանքն ով է»,- Արմեն Ռուստամյանի այս հայտարարությունը փաստարկվում է նրանով, որ ՀԱԿ-ն արտաքին քաղաքական ուղեգծի առումով իշխանությունների հետ իրական տարբերություններ չունի:

Ազգային Ժողովի ամենաակտիվ խմբակցությունն էլ, Ռուստամյանի գնահատմամբ, եղել է Դաշնակցությունը, որի հարցապնդումներին ու կառավարությանն ուղղված հարցերին իշխանությունները մեծ դժվարությունների գնով չեն կարողացել ընթացք չտալ:

Սահմանադրական դատարանի նախագահի հետ վերջերս ՀՅԴ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի և իր հանդիպման մասին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտնած տեղեկության վերաբերյալ Արմեն Ռուստամյանն ասաց. «Այդ ամենը հետախուզական տվյալների, հատուկ ծառայությունների միջոցով պարզած ինչ-որ մի լուր են ներկայացնում, սովորական բան է… նախ ես չեմ եղել, և եթե հետախուզություն ունեն, ուրեմն շատ վատ է աշխատում»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը պարզաբանեց, որ հանդիպումը գաղտնիության մշուշով պատված փակ հանդիպում չի եղել. իրենք օրը ցերեկով գնացել են ՍԴ շենք և հանդիպել Գագիկ Հարությունյանի հետ` իրենց մտահոգությունները ներկայացնելու համար: «Բա գաղտնի հանդիպումը ո՞րն է»,-լրագրողի հարցին ի պատասխան` Արմեն Ռուստամյանը ծիծաղելով ասաց. «Սաունաներում, տարբեր փակ վայրերում»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը 2009-ին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում մի շարք կորուստներ է արձանագրում: Վերջիններից ամենալուրջն, Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, Աթենքի հնգակողմ հայտարարության հետևանքով ձևակերպված այն մոտեցումն է, որ Հայաստանը համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին մինչև համընդհանուր փաստաթղթի ի հայտ գալը: «Այդպիսի հայտարարություն է կատարել մեր արտգործնախարարը` ասելով, որ, բնական է, որ այս ամենից հետո, երբ տեղի ունենա այդ համընդհանուր այդ կարգավորման փաստաթղթի քննարկումը, Ղարաբաղը կմասնակցի: Ինչի՞ մասին է խոսքը, եթե Ղարաբաղը չի մասնակցում այդ սկզբունքների քննարկմանը, ապա ինչ մասնակցության ձև է այդ փուլում մասնակցելը: Երբ որ սկզբունքները պետք է ճշտվեն, որտեղ հիմնական իր կենսական հարցերն են, և այդտեղ չկա մասնակցություն, ուրեմն այս ամենն իսկապես ֆարս է և ձևականություն»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը` ավելացնելով, որ Հայաստանը չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղին:

Ըստ բանախոսի, Աթենքում ստորագրված փաստաթղթում տեղ գտած ձևակերպումները վկայում են այն մասին, որ կողմերի կողմից ստանձնվել է պարտավորություն, որ գործընթացը պետք է շարունակվի և համաձայնեցվի մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Այդ սկզբունքները պատահական չեն լինելու և շատ էլ ընդհանուր սկզբունքներ չեն և այդ սկզբունքների հիման վրա պետք է տեղի ունենա համընդհանուր կարգավորումը: Հետագայում ինչպես կկոչվի` հաշտության, թե այլ պայմանագիր, արդեն հստակ է, թե ինչ սկզբունքների վրա պետք է գրված լինի»: Իսկ հավելյալ հաստատումներն էական բան չեն փոխելու գործընթացի մեջ.
Report.am