Արմեն Ռուստամյանը ԱՄՆ-ում կքննարկի հայ-թուրքական արձանագրությունները

ArmenRusamyan2Երեւան (Երկիր) – ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 9-ին ժամանել է Վաշինգտոն, սկսելով իր այցը ԱՄՆ, որտեղ նա հանդիպումներ է ունենալու ԱՄՆ արեւելյան ափի ՀՅԴ կառույցների ներկայացուցիչների եւ ամերիկյան պաշտոնյաների հետ:

Դեկտեմբերի 9-ին Արմեն Ռուստամյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: Զրույցի ընթացքում նա ներկայացրել է այն վտանգները, որոնք պարունակում են հայ-թուրքական արձանագրությունները, նաեւ` Թուրքիայի կառավարության նախապայմանները, որոնք հակասում են Հայաստանի պետական շահերին:

Դեկտեմբերի 10-ին Ա. Ռուստամյանը հանդիպում է ունենալու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի, ԼՂՀ ներկայացուցիչների, ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների եւ Կոնգրեսի անդամների, այդ թվում` Հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ