Մեր վագոնները Թուրքիա անցնել չեն կարող

Երեւան (Երկիր) — 2010 թվականի պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, այս տարվա 38.8 մլրդ դրամի փոխարեն, հատկացվել է 34 մլրդ դրամ: Նախարարությունը, սակայն, գալիք տարվա համար բազմաթիվ ծրագրեր է նախատեսել: 2010 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին խոսեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տրանսպորտի եւ կապի նախարարությունը որոշակի խնդիրներ է տեսնում ճանապարհների եւ երկաթուղու հետ կապված: «Երկաթուղային ամբողջ համակարգը մշտապես պահպանվել է շահագործման համար համապատասխան վիճակում, սակայն Հայաստանի եւ Թուրքիայի երկաթգծերի լայնությունները տարբեր են. մեր վագոնները Թուրքիայի տարածքով անցնել չեն կարող»,- նշեց նախարարը:

(հատված)

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԵՐԿԻՐ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ