ԼՂՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

ArkadiGhukasyan

ԼՂՀ նախկին նախագահ, այժմ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը վերջերս համահայկական հեռուստամարաթոնի առիթով ԱՄՆ կատարած այցի ընթացքում իր ունեցած մի ելույթի ժամանակ ուշագրավ մտքեր է արտահայտել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Նա խոսել է արձանագրություններում տեղ գտած տարբեր թերությունների մասին:

Համաձայն «USA Armenian Life Magazine»-ի խմբագիր Ափո Ջաբարյանի` ԼՂՀ նախկին նախագահն իր ելույթում ասել է, թե ինքը հասկանում է, որ սխալ էր Սփյուռքի հետ երկխոսությունը ծավալել միայն գործընթացի ամենավերջում, եւ ինքը չի հասկանում, թե ինչպես կարելի էր գործընթացի մեջ չներգրավել «Սփյուռքի պայծառ ուղեղներին», մանավանդ այն դեպքում, որ ավելի հեշտ է «թուրքերի դեմ պայքարել ռազմադաշտում, քան գործ ունենալ նրանց հետ դիվանագիտական պատերազմում: Վերջինի հետ կապված` Հայաստանը լուրջ խորհրդատուների կարիք ունի»:

Արկադի Ղուկասյանը նաեւ ասել է, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանին տասն անգամ ավելի է հայտնել իր դժգոհությունները արձանագրություններից, քան Սփյուռքը:

«Հնարավոր է, որ նախագահ Սարգսյանը սխալ է թույլ տվել, բայց նա անկեղծ եւ հայրենասեր անձնավորություն է, ով իր ուսերի վրա ծանր պատասխանատվություն է վերցրել»,- ասել է Ղուկասյանը:

Անդրադառնալով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ԼՂՀ նախկին նախագահն ասել է, որ ինքը ընդունում է, որ նա շատ թույլ է ու անպատրաստ:

Report.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ