Քննարկվել են արձանագրությունների վավերացումը կանխելու համատեղ գործողությունները

DSC_7410sԵրեւան (Երկիր) – Նոյեմբերի 20-ին ՀՅ Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին հայ-թուրքական արձանագրությունների դեմ համատեղ հայտարարությամբ հանդես եկած կուսակցությունների ներկայացուցիչները։

Քննարկվեցին ստորագրված արձանագրությունների վավերացումը կանխելու եւ նրանց մեջ պարունակվող վտանգները չեզոքացնելու հետ կապված հետագա համատեղ գործողությունները։

Yerkir.am