Մենք Էրդողանին չենք վստահում

Գերմանական Բիլդ (Bild) պարբերականին՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից

Բիլդ – Կարո՞ղ է Եվրոպան էրդողանին առհասարակ ինչ-որ կերպ վստահել:

Սերժ Սարգսյան – Ես չեմ կարող Եվրոպայի փոխարեն խոսել, սակայն կարող եմ իմ սեփական փորձից ասել` մենք Էրդողանին չենք վստահում: Եվ հարցը միայն Ցեղասպանությունը ճանաչելը չէ: Մենք տարիներ շարունակ փորձել ենք դիվանագիտական հարաբերություններ կառուցել: Եղան Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացներ: Սակայն Էրդողանը դա արգելափակեց: Ինքս հարցնում եմ` ինչի՞ համար էինք մենք առհասարակ բանակցում այդ դեպքում: Եվրոպան չպետք է Թուրքիային կուրորեն վստահի, այլ պետք է փախստականների խնդրում սեփական լուծումները գտնի:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ