Խնդիրը մեր մեջ չէ

ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում՝ [...] Թուրքիայի մասին

«Հայտնի է, որ Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները: Ես չեմ ցանկանում խոսել դրա պատճառների մասին, քանի որ դրանք հայտնի են բոլորին: Ես ուղղակի ցանկանում եմ իմ տպավորությունը հայտնել, իսկ տպավորությունս այնպիսին է, որ մոտ ապագայում Թուրքիան մտադիր չէ վավերացնել այդ արձանագրությունները: Խնդիրը մեր մեջ չէ: Յուրաքանչյուր երկիր պետք է պատասխանատվությամբ մոտենա ստորագրած փաստաթղթերին, և մենք նման պատասխանատվություն չենք նկատել, դրա համար էլ հարաբերություններ չկան երկու երկրների միջև», – Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում Panorama-ն:

Երկրի ղեկվաարը նաև նկատել է, որ թուրքական կառավարությունը տարբեր միջոցներով փորձել է առաջարկություններ ներկայացնել, բայց դրանք արվել են միայն միջազգային հանրության համար․

«Եթե նրանք ցանկություն ունեին որևէ բան անել, ապա ուղղակի կարող էին վավերացնել արձանագրություններն ու նորմալացնել հարաբերությունները»,- եզրափակել է Հայաստանի նախագահը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ