«մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների և քաղաքական շահարկումների լեզվով»

ՀՀ Նախագահի հայտարարությունները, Կիպրոսի և Հունաստանի նախագահների հետ հանդիպումներից հետո

ՆԻԿՈՍԻԱ (17-01-2011) — Ինչպես և մեր բարեկամ Կիպրոսը, մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների և քաղաքական շահարկումների լեզվով։ Կարծում եմ, քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

Հայաստանը դեմ չէ հարևան Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Թուրքիային չի հաջողվի ճանապարհ հարթել դեպի Եվրոպական Միություն առանց իր անցյալի հետ հաշտվելու և անմիջական հարևանների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու:

ԱԹԵՆՔ (18֊-01֊-2011) — Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարևան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտանք անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Ես ուրախ եմ լսելու, որ նաև մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի և հարևանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եւ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենաք ավելի կանխատեսելի հարևան:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ