Ստորեւ երեւցող բաժինին մէջ գրեցէք ձեր անունը, ելեկտրոնային հասցէն, քաղաքն ու երկիրը եւ սեղմեցէք ՈՒՂԱՐԿԷ՛ կոճակին վրայ եւ ձեր անունով, Ազգային Ժողովի իւրաքանչիւր անդամ կը ստանայ հետեւեալ նամակը.

(Եթէ սփիւռքահայ էք,
կարդացէք
եւ լրացուցէք այստեղ)

ԴԻՄՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի յարգելի պատգամաւոր,

Գիտակցելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ շրջափակումը վերացնելու կարեւորութիւնը, անընդունելի եմ համարում այս խնդիրների լուծումը մեր պետական ու ազգային շահերից եւ անժամանցելի իրաւունքներից հրաժարուելու հաշուին:

Հանգամանքների բերումով Հայրենիքից դուրս բնակուող, բայց որպէս Հայրենիքի խնդիրներով տագնապող հայ, պահանջում եմ Ձեզնից` հայ ժողովրդի ընտրեալից, պահպանել հայ ժողովրդի եւ մեր պետութեան շահերն ու արդար իրաւունքները եւ ՀՀ Ազգային Ժողովում դէմ քուէարկել Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան արտգործնախարարների կողմից 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրուած արձանագրութիւնների վաւերացմանը:

Յարգանքներով`

Անուն, ազգանուն (Պահանջուած)

Ե-հասցէ (Պահանջուած)

Երկիր (Պահանջուած)

Քաղաք (Պահանջուած)

Նահանգ

tableSpace

Ստորեւ երեւացող բաժնում գրեք ձեր անունը, էլեկտրոնային հասցեն, նշեք քաղաքան ու երկիրը, ուր բնակվում եք եւ սեղմեք ՈՒՂԱՐԿԻ՛Ր կոճակը. Ազգային Ժողովի յուրաքանչյուր անդամ կստանա ձեր անունով հետեւյալ նամակը.

(Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք,
կարդացեք եւ լրացրեք այստեղ)

ԴԻՄՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավոր,

Քաջ գիտակցելով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ շրջափակումը վերացնելու կարևորությունը, անընդունելի եմ համարում այս խնդիրների լուծումը՝ մեր պետական ու ազգային շահերից և անժամանցելի իրավունքներից հրաժարվելու հաշվին։

Հետեւաբար, որպես ՀՀ քաղաքացի և Ձեր ընտրող պահանջում եմ Ձեզնից՝ պահպանել հայ ժողովրդի եւ մեր պետության շահերն ու արդար իրավունքները եւ ՀՀ Ազգային Ժողովում դեմ քվեարկել Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարների կողմից 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների վավերացմանը։

Հարգանքներով՝

Անուն, ազգանուն (Պահանջված)

Էլ-փոստ (Պահանջված)

Երկիր (Պահանջված)

Քաղաք (Պահանջված)

Մարզ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ