«Մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել»

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ

Երկրորդ խնդիրը, որի մասին կուզեի խոսել, հայ-թուրքական հարաբերություններն են: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարեւան պետությունների միջեւ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը:

Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց:

Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:

President.am