Միացյալ Նահանգների պետքարտուղարը ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարարին

Այսօր մեկօրյա այցով Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ով հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Մեթյու Բրայզան Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը, որտեղ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմությամբ հիշելով Հայաստանի նախագահի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը, անդրադարձել է հայ – ամերիկյան բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի եւ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:

Ուղերձում Հիլարի Քլինթոնը պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել Lեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ղարաբաղյան բանակցային գործընթացին առնչվող հարցեր են քննարկվել նաեւ Էդվարդ Նալբանդյանի եւ Մեթյու Բրայզայի հանդիպման ժամանակ:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ