Archive for April, 2010

Վնասազերծված արձանագրություններ

Հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերն անցկացրել են ընդլայնված հավաք եւ հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Շեշտադրումը նույնն է` արձանագրությունները ծառայում են թուրքական նախապայմաններին: Այս հայտարարությամբ, առաջին անգամ հրապարակվել են վերապահումների ձեւակերպումները, որոնց առկայության պայմաններում ուժերի համար ընդունելի կլիներ վավերացումը:

Posted by admin on April 23rd, 2010

Կոնգրեսականներն աննահանջ են

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում նախագահ Բարակ Օբամային ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ Կոնգրեսի շենքում, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորությամբ ու Արեւելյան Ամերիկայի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի օրհնությամբ Հայոց Ցեղասպանությաննը նվիրված նիստ է անցկացվել:

Posted by admin on April 23rd, 2010

Հիշատակի երեկո Մոսկվայում

Ապրիլի 24-ին ընդառաջ Մոսկվայում Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվել է հիշատակի երեկո: Ներկայացնում են Մոսկվայի մեր գործընկերները:

Posted by admin on April 23rd, 2010

Ցեղասպանության զոհերին հիշում են Կանադայում

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները համակարգված անցկացնելու նպատակով ստեղծված միացյալ հանձնախումբը մի շարք ձեռնարկներ է կազմակերպում նաեւ Կանադայում:

Posted by admin on April 23rd, 2010

Արձանագրությունները դուրս են բերվում ԱԺ օրակարգից

Իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել. “Նկատի ունենալով թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների արձանագրությունները վավերացնելու պարտավորությունները` անհրաժեշտ ենք համարում հանել դրանց քննարկումն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգերից` մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման…”:

Posted by admin on April 22nd, 2010

Ելքեր` արձանագրային ծուղակից

Հրանտ Մարգարյան, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. “Այսօր լավ ենք զգում, երբ Սերժ Սարգսյանը բացեիբաց, ի լուր աշխարհի հայտարարում է, որ նման բան չկա, բայց նաեւ կույր պետք է լինել չտեսնելու, որ ինչ-որ բան կա. այդ մասին խոսել է Օբաման, խոսել է Քլինթոնը, Շվեյցարիայի արտգործնախարարը

Posted by admin on April 21st, 2010

Չարգելվող Եղեռն

Վահան Հովհաննիսյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար. “Որքան ժողովուրդը բարձր է գնահատում իր հոգեւոր արժեքները, այնքան էլ ավելի է հպարտանում իր երկրով. սա փիլիսոփայական ընդունված դոկտրին է: Եվ եթե ես դա գիտեմ, ուրեմն թուրքական հետախուզությունն էլ գիտի:

Posted by admin on April 21st, 2010

Ցեղասպանության ճշմարտությունը` գերմանական եթերում

Օրերս գերմանական “ARD” պետական հեռուստակայանով ցուցադրված “Աղետ-Ցեղասպանություն” փաստագրական ֆիլմը, որի մասին արդեն ներկայացրել էինք օրեր առաջ, շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ:

Posted by admin on April 19th, 2010

Վաշինգտոնը. հայ-թուրքական գործընթացը մեռած է

“Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո գործընթացը կանգ է առել: Մենք շարունակելու ենք աշխատել երկու կողմերի հետ էլ, փորձելով գտնել ճիշտ բանաձեւը եւ վավերացման ժամկետները, եւ տեսնել, թե ինչ օգուտ են քաղելու կողմերը դրանից”,-ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրուոլին:

Posted by admin on April 17th, 2010

Թուրքիան պատրաստվում է լուծել Ղարաբաղի հարցը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ավարտել է իր հանդիպումները ԱՄՆ-ում եւ առաջիկա երկուշաբթի օրն արդեն ժամանելու է Բաքու: Նա տեղեկացրել է, որ մինչ այդ կրկին հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ եւ հայտարարել, որ հետամուտ են հայ-թուրքական արձանագրություններն առաջ տանելու եւ նույն չափորոշիչներով հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու հարցում:

Posted by admin on April 16th, 2010