Archive for March 5th, 2010

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է

Թուրքիայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

Posted by admin on March 5th, 2010

Թուրքիան ետ է կանչել դեսպանին ԱՄՆ-ից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության օրինագծի ընդունումից անմիջապես հետո Անկարան ետ է կանչել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին:

Posted by admin on March 5th, 2010

Թուրքիան նախապայմաներից չի հրաժարվի

ԱՄն Կոնգրեսում բանաձեւի քվեարկության ավարտից հետո Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրատ Մերջանը հայտարարել է, որ հանձնաժողովը երբեք չի շարժվի այլ պետությունների առաջ քաշած օրակարգերով: Նա նշել է, որ ՍԴ-ի որոշումն ու Ղարաբաղի հարցը շարունակելու են գլխավոր նախապայմանները մնալ:

Posted by admin on March 5th, 2010

Նալբանդյանը ողջունել է բանաձեւի ընդունումը

Կոնգրեսում քվեարկությունից հաշված րոպեներ անց CNN ՀԸ-ը ուղիղ եթերում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. “Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունումը: Այն կարեւոր քայլ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին”:

Posted by admin on March 5th, 2010

Գյուլը, բանաձեւն անհարգալից է թուրքերի նկատմամբ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ խիստ արձագանքով է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը. “Որոշման մեջ չկար որեւէ հարգանք թուրք ժողովրդի նկատմամբ: Քվեարկությունից հետո ցանկացած ոլորտում տեղի ունենալիք բացասական արդյունքի համար Թուրքիան պատասխանատու չի լինելու”:

Posted by admin on March 5th, 2010

Քլինթոն. “Կոնգրեսի որոշումը կխափանի գործընթացը”

“Ես եւ նախագահ Բարաք Օբաման, թե նախորդ տարի եւ թե այս տարի, շատ պարզ հայտարարել էինք, որ չենք հավատում, թե Կոնգրեսի ձեռնարկած ցանկացած քայլ արդյունավետ է եւ մենք դեմ ենք դրան”,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Դիրքորոշման կտրուկ փոփոխումը Քլինթոնը բացատրել է արձանագրությունների ստորագրմամբ:

Posted by admin on March 5th, 2010

Թուրքիան քվեների կանխատեսում է անում

Թուրքերը շարունակում են հաշվել քվեների հարաբերակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: “Սաբահի” հաշվարկով` 252-րդ բանաձեւի այսօրվա քննարկման արդյունքները կախված են Կոնգրեսի 7 հրեա անդ…

Posted by admin on March 5th, 2010

Արմեն Ռուստամյան. «Արձանագրությունների մեջ եղած վտանգները պետք է օր առաջ չեզոքացնել»

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունումը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո մեծ հաջողություն էր, բայց դա, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով, միաժամանակ պետք է սթափեցնի Հայաստանի իշխանություններին, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների [...]

Posted by admin on March 5th, 2010

Կիրո Մանոյան. «Հայաստանը պետք է պաշտոնական դիրքորոշում հայտնի»

Երեւան – Թեեւ նախորդ անգամների պես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը, սակայն այս անգամ դա իրականացավ մեծ դժվարությամբ: «Երեկվա որոշումը մեր բոլոր հարցերի լուծումը չէ, բայց ամերիկյան քաղաքական դաշտում հայկական եւ թուրքական ուժերի մրցակցության հերթական հանգրվանն է, իսկ հայկական կողմը հաղթեց բավական դժվարությամբ»,- «Ուրբաթ» ակումբում մարտի [...]

Posted by admin on March 5th, 2010

Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն ընդունվեց Կոնգրեսի հանձնաժողովում

Կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով 1-ն անց 30-ին ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել է Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը: Քվեարկության ողջ ընթացքում դեմ ձայները գերակշռում էին, բայց վերջին րոպեներին բացակա կոնգրեսմենները ներկայացան քվեարկության եւ քվեների հավասարակշռությունը փոխվեց հոգուտ բանաձեւի: Քվեարկությանը չմասնակցեց միայն մեկ կոնգրեսական:
Քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են [...]

Posted by admin on March 5th, 2010