Archive for February 9th, 2010

Թուրքիայի արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստանի նախագահի ուղերձը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դրական է գնահատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 9-ին Աբդուլա Գյուլին հղած ուղերձը:
Թուրքիայի արտգործնախարարը Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հիշյալ ուղերձի հետ։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել։ Բոլոր երկրների [...]

Posted by admin on February 9th, 2010

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը «քարոզչական ճնշում է» համարում Սարգսյանի ուղերձր Գյուլին

Ռուզաննա Ստեփանյան
 Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլա Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում՝ «համբերությունը հատելու վերաբերյալ»:
Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, թե Թուրքիան էլ իր հերթին է Հայաստանի վրա ճնշում գործադրում, մասնավորապես, հիմնական խնդիրը Թուրքիայի համար այս պահին Ղարաբաղի հարցն է [...]

Posted by admin on February 9th, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին:
Ուղերձում ասված է.
“Ձերդ Գերազանցություն,
Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարեվան Թուրքիայի ժողովրդին:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են [...]

Posted by admin on February 9th, 2010