Archive for December, 2009

ՀՅԴ հարցապնդումը

Այսօր ժամը 14:30-ին ՀՅԴ-ն ԱԺ նիստի օրակարգի քննարկման առարկա է դարձնելու հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների կազմմանը վերաբերող իր հարցապնդումը: «Արդյո՞ք փաստաթղթերի հավաքման, կազմման գործընթացը համապատասխանել է Միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքին»,- հարցնում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը` նշելով, որ կառավարության պատասխանն իրենց չի գոհացրել: Հիշեցնենք, որ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ կառավարությանն ուղղվել էր 23 հարց: […]

Posted by admin on December 9th, 2009

Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը ՍԴ-ում կսկսվի հունվարի 12-ին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Սահմանադրական դատարանում կքննվեն հունվարի 12-ին` ժամը 11:00-ին: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Ինչպես ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, արձանագրությունները ուսումնասիրող դատավորը Վլադիրմիր Հովհաննիսյանն է: Ըստ Պապիկյանի, հնեց նա էլ քննարկման ժամանակ կներկայացնի փաստաթղթերը: Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը հետևյալն […]

Posted by admin on December 9th, 2009

Վահան Հովհաննիսյան. Հայաստանի նախագահը պետք է հայտարարի, թե ի վիճակի չէ ազդել խորհրդարանի որոշման վրա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիայի կառավարությունը արձանագրությունների վավերացման հարցում չի կարող ազդել խորհրդարանի վրա, ուղղակի ծիծաղելի է, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ ՀՅԴաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Նման հայտարարություն է անում քաղաքական մի գործիչ, որ գլխավորում է կառավարող կուսակցությունն ու մեծամասնություն ունի խորհրդարանում: Անգամ ծիծաղելի է»,- ասել է Հովհաննիսյանը՝ եւ հավելել, […]

Posted by admin on December 9th, 2009

Նախագահի հետ համամի՞տ չեն

Դեկտեմբերի 7-ին մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը հաստատելիս կրկին ակնառու դարձավ մի փաստ: Հայ-թուրքական արձանագրություններից ոգեւորված մեր խորհրդարանական մեծամասնությունն այլեւս ընդունակ չէ որեւէ լուրջ քայլ անելու: Մինչ ՀՀ նախագահը հայտարարում է, թե «ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը», իր ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանում վախենում են քայլ […]

Posted by admin on December 9th, 2009

«Մեր ընդդիմախոսները կա՛մ չեն ուզում հասկանալ մեր ասածը, կա՛մ ձևացնում են, թե չեն հասկանում»

-Նորույթն այն է, որ առաջին անգամ Թուրքիայի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան. այն, ինչն ամիսներ շարունակ պնդում էին հայկական կողմը և միջնորդ երկրները,- մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը՝ «7օր»-ին ասել էր Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակի այս հայտարարությանը՝ ՀՅԴ Բյուրոյի […]

Posted by admin on December 8th, 2009

Էրտողան կը խուսափի Ցեղասպանութեան մասին հարցումներու պատասխանելէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամայի ու Թուրքիոյ վարչապետ Ռէչէփ Թայիփ Էրտողանի միջեւ Երկուշաբթի, Դեկտեմբեր 7ին, Սպիտակ տան մէջ տեղի ունեցած հանդիպումի աւարտին տրուած մամլոյ ասուլիսին ընթացքին Օպամա յայտնած է. «Վարչապետը շնորհաւորեցի Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններու բնականոնացման շուրջ քաջարի քայլերուն համար եւ քաջալերեցի, որ այս ուղիով ընթացքը շարունակէ»։ Սակայն, ինչպէս հաղորդած էինք, Էրտողան դարձեալ Օպամային յիշեցուցած է, […]

Posted by admin on December 8th, 2009

«Ղարաբաղյան խնդրի կարգավորումը մեծ դեր ունի հայ-թուրքական հարաբերությունների համար»

Արամ Վանեցյան Վաշինգտոն «Հայաստանն ու Թուրքիան պետք է ամեն ինչ անեն երկու երկրների միջեւ դրացիական հարաբերություններ հաստատելու ջանքերն իրականություն դարձնելու ուղղությամբ եւ ես հուսով եմ, որ հաշտեցման այս գործընթացը կշարունակվի», Վաշինգտոնի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ երկուշաբթի օրն անցկացրած հանդիպումից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերով, […]

Posted by admin on December 8th, 2009

Հայ-թուրքական կարգավորումը եւ Իրանը

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ Իրավունք դե ֆակտո Իրանն այսօր վերապրում է իր գոյության ամենածանր փուլերից մեկը և կանգնած է միջազգային պատժամիջոցների իրական սպառնալիքի առջև։ Թեպետ Ռուսաստանն ու Չինաստանը հազիվ թե համաձայնեն ենթադրվող պատժամիջոցների «ամբողջական ծրագրին», բայց, այնուհանդերձ, նրանց համար դժվար կլինի ընդհանրապես անտեսել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, որոնց, անկասկած, կաջակցեն ամբողջ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։ Չնայած […]

Posted by admin on December 7th, 2009

Էրդողանի և Օբամայի հանդիպման նախաշեմին. զգուշացեք «մակերեսային և ինքնագոհ գնահատականներից»

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Թուրքիան միշտ էլ ունեցել է լավ մարդկանց իր բաժինը: Վկան` բարեգութ մի ընտանիք, որ 1915թ. Ցեղասպանության ու մեծ հայրենազրկման տարիներին սեփական կյանքը վտանգի ենթարկելով` առափնյա Օրդու քաղաքում իմ Խնկենի տատին փրկեց անխուսափելի մահից: Նման հազարավոր պատմություններ կան, որոնք չեն պատմվում Թուրքիայի պետական մերժողական քաղաքականության պատճառով: Հայկական համայնքից պահպանված 50 հազար անդամներից բացի, այսօրվա […]

Posted by admin on December 2nd, 2009

Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունները դեռևս ուսումնասիրում են

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրական դատարանում դեռևս գտնվում են ուսումնասիրման ընթացքում: Այդ մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: «Շատ բարդ գործընթաց է, և ուսումնասիրող դատավորը շարունակում է ուսումնասիրել արձանագրությունները», -հավելեց Առուշան Հակոբյանը: Հիշեցնենք, որ արձանագրություններն ուսումնասիրող դատավոր է նշանակվել ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը և, […]

Posted by admin on December 2nd, 2009