Archive for November 26th, 2009

Մեր վագոնները Թուրքիա անցնել չեն կարող

Երեւան (Երկիր) — 2010 թվականի պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, այս տարվա 38.8 մլրդ դրամի փոխարեն, հատկացվել է 34 մլրդ դրամ: Նախարարությունը, սակայն, գալիք տարվա համար բազմաթիվ ծրագրեր է նախատեսել: 2010 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին խոսեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տրանսպորտի եւ կապի նախարարությունը որոշակի խնդիրներ է [...]

Posted by admin on November 26th, 2009

Հայ-թուրքական երկխոսություն. վերադարձ ապագային

02 Հոկտեմբեր 2009
Սեպտեմբերի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպեց “Երկխոսություն` Հայաստան-Թուրքիա. վերադարձ ապագային” թեմայով:
Այս քննարկումը մասն է Սիվիլիթասի քննարկումների նոր շարքի, որ իրականացվում է Նորվեգիայի կառավարության հովանավորությամբ: Առաջիկա ամիսներին “Երկխոսություն” ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ նաև “Հայաստան-Վրաստան”, “Հայաստան-Ռուսաստան” և “Հայաստան-Եվրոպական Միություն” թեմաներով:
“Հայաստան-Թուրքիա” թեմայով քննարկման հիմնական բանախոսներն էին Զաման թերթի մեկնաբան Յավուզ Բայդարը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս [...]

Posted by admin on November 26th, 2009

Արձանագրությունները սահմանադրական դատարանում են։ Ո՞րն է հաջորդ քայլը

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216
26-11-2009
Թարգմ. Հ. Ծ.
Ստորեւ թարգմանաբար Հարութ Սասունյանի («Կալիֆոռնիա կուրիեր») դիտարկումներն այդ հարցի վերաբերյալ
Նոյեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առանց հրապարակային հայտարարության Սահմանադրական դատարան ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունները:
Հայաստանի օրենքները պահանջում են, որ բոլոր միջազգային համաձայնությունները ներկայացվեն Սահմանադրական դատարան, նախքան խորհրդարանի քննարկումներն ու դրանց վավերացումները: Արձանագրությունները ստորագրվել էին երկու երկրների արտգործնախարարների կողմից հոկտեմբերի 10-ին, այն բանից [...]

Posted by admin on November 26th, 2009

«Նալբանդեան-Տաւութօղլու հանդիպում ծրագրուած չէ»

Պէյրութ (Ազդակ) — Թրքական «Անատոլու» լրատու գործակալութեան համաձայն, Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան մամլոյ բանբեր Պուրաք Էօզիւկերկին յայտնած է, որ առայժմ ծրագրուած չէ Թուրքիոյ եւ Հայաստանի արտաքին գործոց նախարարներուն միջեւ հանդիպում Յունաստանի մայրաքաղաք Աթէնքի մէջ, ուր 1-2 դեկտեմբերին ԵԱՀԿ-ի շրջագիծին մէջ ժողով մը տեղի պիտի ունենայ:
Մամլոյ ասուլիսի ընթացքին Էօզիւկերկին ըսած է, որ այս պահուն յստակ է [...]

Posted by admin on November 26th, 2009

Արժանթինեան մէկ հրատարակութիւն արդէն Ցեղասպանութիւնը «քննարկելի» կը համարէ

Փրոթոքոլներուն կանխատեսելի հետեւանքներէն
Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը բողոքեց հրատարակութեան դէմ
ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ Հոկտեմբեր 10, 2009ին ստորագրուած համաձայնագրէն ի վեր Երեւանի իշխանութիւնները կը փորձեն հայութեան համոզել, որ փրոթոքոլները սպառնալիք չեն Հայոց Ցեղասպանութեան ճշմարտութեան, այդ ճշմարտութիւնը հարցականի տակ չեն դներ: Թրքական կողմին մեկնաբանութիւնը տարբեր է. Անգարա արդէն քարոզչութեան սկսած է «յանձնաժողովներ»ու [...]

Posted by admin on November 26th, 2009