Archive for November 20th, 2009

Ցեղասպանագետներ. “Պատմաբանների հանձնաժողովը` Թուրքիայի հերթական հնարքն է”

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահները նամակով դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` մտահոգություն հայտնելով պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման հեռանկարի կապակցությամբ: Նրանք Թուրքիայի վարչապետին ուղարկել են 2005թ-ի հունիսին նրան ուղղած բաց նամակի փոփոխված տարբերակը` վերահաստատելով իրենց առարկությունն այն հանգամանքին, որ Թուրքիան պնդում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վրա, որում ինքը պետք է ընդգրկված լինի: Նամակում մասնավորապես […]

Posted by admin on November 20th, 2009

«Պէտք է ջնջել այն բոլոր ձայները, որոնք կը ձգտին սեպ խրել հայութեան երկու հիմնական հատուածներուն միջեւ»

«ԱԶԴԱԿ»ԻՆ ԿԸ ՀԱՍՏԱՏԷ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ «ԱԶԴԱԿ».- Հարցազրոյցը սկսինք կուսակցութեան վերաբերող վերջին հիմնական իրադարձութիւններով։ Ռայոնական իրերայաջորդ ժողովներ գումարուեցան։ Մամլոյ հրապարակումներէն պարզ կը դառնայ, որ օրակարգի առանցքային բաժինը հայ-թուրք յարաբերութիւններն են։ Յստակ է կուսակցութեան կեցուածքը։ Գործընթացը կ՛ուղղուի դէպի վաւերացման փուլ։ Ի՞նչ աշխատանքներ կը նախատեսուին այս ուղղութեամբ։ ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Ճիգ կը թափուի իրազեկ պահել հանրային […]

Posted by admin on November 20th, 2009

Հայ-թուրքական արձանագրություններն այս պահին գտնվում են Սահմանադրական դատարանում

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները արդեն երեք օր է` գտնվում են Սահմանադրական դատարանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: Նրա խոսքով, առաջիկա քսան օրերի ընթացքում պետք է գումարվի լիագումար նիստ, որի ընթացքում որոշվելու է արձանագրությունների` քննության ընդունելու ժամկետը: «Եթե այդ պահին դատարանի անդամները ընդհանուր […]

Posted by admin on November 20th, 2009

Քննարկվել են արձանագրությունների վավերացումը կանխելու համատեղ գործողությունները

Երեւան (Երկիր) – Նոյեմբերի 20-ին ՀՅ Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին հայ-թուրքական արձանագրությունների դեմ համատեղ հայտարարությամբ հանդես եկած կուսակցությունների ներկայացուցիչները։ Քննարկվեցին ստորագրված արձանագրությունների վավերացումը կանխելու եւ նրանց մեջ պարունակվող վտանգները չեզոքացնելու հետ կապված հետագա համատեղ գործողությունները։ Yerkir.am

Posted by admin on November 20th, 2009

Բաքուն հետաձգո՞ւմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2009 Մեհմեդ Ալի Բիրանդ «Փոսթա» (Հոդվածը ներկայացվում է կրճատումներով) Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները, որոնցով նախատեսվում է նաև սահմանների բացում, չեն մոռացվել, սակայն, կարծես թողնվել են սառնարանում սառչելու: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից արձանագրությունների վավերացման բանալին Ալիևի գրպանում է: Երբ Բաքուն և Երևանը համաձայնության կհասնեն յոթ շրջաններում հայկական բռնազավթմանը վերջ դնելու […]

Posted by admin on November 20th, 2009

Վեհափառ Հայրապետը Ընդունեց Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը

ԱՆԹԻԼԻԱՍ.- Հինգշաբթի, Նոյեմբեր 19ի երեկոյեան, Արամ Ա. կաթողիկոս, Անթիլիասի մայրավանքին մէջ ընդունեց Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան կեդրոնական վարչութիւնը, գլխաւորութեամբ Սեդրակ Աճէմեանի: Անոր կ՛ընկերանային՝ նախկին երեսփոխան տոքթ. Եղիկ Ճէրէճեան, երեսփոխան Սեպուհ Գալփաքեան եւ տոքթ. Մարտիկ ժամկոչեան:  Հանդիպումի ընթացքին արծարծուեցան մեր ժողովուրդի կեանքը յուզող զանազան հարցեր եւ մասնաւորաբար Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններու գծով մեր ժողովուրդի կեանքէն ներս ստեղծուած իրավիճակը: […]

Posted by admin on November 20th, 2009