Archive for April, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը պաշտոնավարման մեկ տարվա առիթով
Նախագահ Սարգսյան – […] Ամենակարեւորն այն է, որ այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք խորացնել մեր հարաբերությունները մեր բարեկամների եւ գործընկերների հետ, կարողացանք սկսել եւ, իմ կարծիքով, բավականին առաջ գնալ Թուրքիայի հետ բանակցություններում, կարողացանք ավելի արդյունավետ դարձնել ղարաբաղյան բանակցությունները: Այս ընթացքում մենք կարողացանք ձեւակերպել լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց իրականացումը էապես կփոխի մեր տարածաշրջանի դիրքավորումը եւ […]
Ղարաբաղի հարցը` Բարաք Օբամա-Իլհամ Ալիեւ հեռախոսազրույցի հիմքում
Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի նախագահներ Բարաք Օբաման եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Խոսակցության հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Սպիտակ տան ղեկավարն աջակցություն է հայտնել հիմնախնդրի լուծմանը եւ հավաստել երկու պետությունների միջեւ հարաբերություններն ամրապնդելու մտադրությունը: Օբաման նաեւ կարեւորել է Հայաստանի եւ […]
Քառակողմ, երկկողմ հանդիպում
Հայոց Ցեղասպանության շուրջ իր դիրքորոշմամբ Միացյալ Նահանգների նախագահը հարուցել է թուրք ազգայնական քաղաքական գործչի զայրույթը: ‘Ազգայնական շարժում’ կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին ասել է. “Չեմ կարող հանդուրժել ԱՄՆ նախագահի քաղաքավարության պակասը”: Մեկնաբանությունը վերաբերում էր սեփական անցյալի հետ առերեսվելու` Օբամայի կոչին: Եվ` Ստամբուլում կայացած “Քաղաքակրթությունների երկխոսության” խորհրդաժողովի եւ դրան մասնակցած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգի մասին: Հայաստանի […]
Օբամայի դիրքորոշումը նույնն է
Միացյալ Նահանգների նախագահի տեսակետը Հայոց Ցեղասպանության փաստի շուրջ անփոփոխ է, այն օրերից սկսյալ, երբ նա նախագահական ընտրարշավի օրերին Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական հարցապնդմանը ի պատասխան գրավոր հայտարարությամբ վերահաստատել է դա, եւ իբրեւ սենատոր կոչ արել ամերիկյան այն օրվա վարչակազմին, ընդունել այն:£Առնվազն այդպիսի պատասխան տվեց Բարաք Օբաման Անկարայում կայացած մամուլի ասուլիսում “Չիկագո տրիբյունի” թղթակցի հարցին: Բոլորն […]
Մեծապատիվ մուրացկանը Ադրբեջանից
Իլհամ Ալիեւն անդրդվելի էր Ստամբուլում անցկացվող Քաղաքակրթությունների դաշինքի խորհրդաժողովին չմեկնելու որոշման մեջ: Մինչդեռ նրան այդ դեմարշից հետ պահելու համար զանգահարել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Պետքարտուղարը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն ու թուրքական “Հյուրիյեթը”: Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն կարողացել տարհամոզել […]
Դեմարշից հետո` արտգործնախարար Նալբանդյանը մեկնելու է
Հստակեցվեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ստամբուլ մեկնելու խճճված պատմության ապագան: Քիչ առաջ արտգործնախարարությունից տեղեկացրեցին, որ նրա աշխատանքային ծրագրերում փոփոխություններ չկան: Դիվանագիտական այս ձեւակերպումը նշանակում է, որ այնուամենայնիվ, Էդուարդ Նալբանդյանը մեկնելու է Ստամբուլ, մասնակցելու “Քաղաքակրթությունների երկրկխոսություն” միաջազգային համաժողովին: Հարցն ավարտ ունի, թեեւ հարցականները մնացել են: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին […]
Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելը հարցականների տակ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելու շուրջ հարցականները շարունակում են օդում կախված մնալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին Երեւան-Ստամբուլ չվերթով չէր մեկնել Թուրքիա, ուր պետք է մասնակցեր ՙքաղաքակրթությունների երկխոսություն՚ միջազգային համաժողովին, որի մասին արտգործնախարարությունը նախապես հայտնել էր: Այս անակնկալ քայլի մասին արտգործնախարարությունից առայժմ չհաջողվեց մեկնաբանություն […]
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է մեկնել Ստամբուլ
Ինչպես նախապես հայտարարվել էր, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ կատարելիք այցը չի կայանա։ Այսօր երեկոյան, Երեւան-Ստամբուլ ուղերթով Էդվարդ Նալբանդյանը մեր տեղեկություններով չի մեկնել Ստամբուլ։ Միաժամանակ, գրեթե նույն ժամին նա պարզաբանում է տվել “Ինտերֆաքս” լրատվական գործակալությանը։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը “Ինտերֆաքս” ռուսական լրատվական գործակալությանը մեկնաբանություն է տվել այն հարցի շուրջ, որ “վերջին օրերին թուրք պաշտոնյաների կողմից […]
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստամբուլ
Էմիլ Դանիելյան Ապրիլի 6-ից 7-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստամբուլ` մասնակցելու Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումին: Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հնարավոր է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «զուսպ լավատեսություն» արտահայտեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման […]
Ադրբեջանի նախագահը չի՞ մասնակցի Թուրքիայում կայանալիք համաժողովին
Հրաչ Մելքումյան, Պրահա Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 6-ին անցկացվելիք «Քաղաքակրթությունների դաշինքի» համաժողովին: APA գործակալությունը հաղորդում է, որ Իլհամ Ալիեւը հրավեր ստացել է, բայց ոչ պաշտոնական տեղեկություններով` Թուրքիա չի մեկնելու: Հաղորդագրությունում մեկնաբանվում է, որ դա կարող է Հայաստանի հետ սահմանը բացելու` Թուրքիայի նախապատրաստական աշխատանքների դեմ բողոքի նշան լինել: Մեջբերելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման […]