Archive for March 18th, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, մեր երկրում “Հազարամյակի մարտահրավերներ” հինադրամի կողմից ծրագրերի իրականացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր:
President.am

Posted by admin on March 18th, 2009

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ

Հրաչ Մելքումյան, Պրահա
Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ հիշատակող բանաձեւի նախագիծ:
Ադամ Շիֆի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, բանաձեւը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին եւ կառավարությանը պատշաճ կերպով որպես ցեղասպանություն ճանաչել 1915 թվականին հայ ժողովրդի հետ պատահած սարսափելի իրադարձությունները, որոնց արդյունքում զոհվել է շուրջ [...]

Posted by admin on March 18th, 2009