Ղարաբաղի նորընտիր խորհրդարանի առաջատարները

Նախօրեին ԼՂՀ-ն ընտրել է նոր խորհրդարան: Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել 93 դիտորդ: Արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները. եռյակը գլխավորում է “Ազատ հայրենիք” կուսակցությանը:

Posted by admin on May 25th, 2010

“ԵՄ զեկույցը խախտում է տարածաշրջանի անվտանգությունը”

Եվրախորհրդարանի “Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտության մասին” զեկույցը խոչընդոտ է ԵՄ “Արեւելյան գործընկերություն” քաղաքականությանն իրականացնելու ճանապարհին. հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Posted by admin on May 25th, 2010

“Տարածքների վերադարձը կտանի դեպի պատերազմ”. ԼՂՀ

Ստեփանակերտում աշխատանքն է ավարտել Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը: Արդեն Հայաստանի եւ Արցախի առջեւ կանգնած մարտահրավերների դիմագրավման, հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլում իրենց անելիքների ու ռազմավարության հստակեցմանը զուգահեռ պատվիրակները հնարավորություն ունեցան լսելու նաեւ պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները:
» ամբողջը

Posted by admin on May 14th, 2010

Վերապրածի կյանքի ոդիսականը

Մեծ Եղեռնից մազապուրծ Արշալույս Օրորա Մարդիգանյանը առաջիններից էր, որ Միացյալ Նահանգներում բարձրաձայնեց Ցեղասպանության իրողության մասին: Այդ վկայությունները հիմք դարձան փաստավավերագրական տեսաֆիլմի, որը ցուցադրությունից հետո երկար տարիներ կորսված էր համարվում

Posted by admin on May 6th, 2010

Թուրքիայի դիրքորոշումն` ըստ քաղաքագետների

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ու թուրքագետ Արտակ Շաքարյանը այսօր անդրադարձել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երեկվա հայտարարությանը, թե Թուրքիան ուզում է, որ բացի Թուրքիա-Հայաստան սահմանից, բացվի սահմանը նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ըստ բանախոսների` Թուրքիայի վերջնական նպատակը մեկն է` մեծացնել իր դերակատարումը Հարավային Կովկասում:

Posted by admin on May 3rd, 2010

Ադրբեջանը “հույսը կտրել է” Թուրքիայից

Ադրբեջանական իշխանությունը ետ է կանգնում` Թուրքիային որպես միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկելու սին երազանքներից. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխության համար անհրաժեշտ է Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությունը: Այս դեպքում Հայաստանը դեմ է Թուրքիայի ընդգրկմանը այս կազմում, ինչը նա հնչեցրել է բազմիցս”,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Posted by admin on May 3rd, 2010

Թուրքիան հրաժարվում է նախապայմաններից` պայմանով

“Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների ընդունում ենք, սակայն դրա առջեւ մի բան ենք դրել` տարածաշրջանում խաղաղության ապահովումը, ինչն առանց Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծման անհնար է”,-հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով` գործընթացի առկախումը Հայաստանի որոշումն է, իրենք, սակայն, շարունակելու են հավատարմությունը` արձանագրություններին:

Posted by admin on May 1st, 2010

Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է Թուրքիային

Այսօր ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյանի, Դավիթ Լոքյանի եւ Լիլիթ Գալստյանի հետ հանդիպել է Ֆրանսիայի Վին Ուրբանի քաղաքապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Ժան Պոլ Բրեդի գլխավորած պատվիրակությունը: Նա նշել է, որ ինքը թուրքական ժխտողականության դրսեւորումներին հանդիպել է:

Posted by admin on May 1st, 2010

Շփվեցին, առանց Ցեղասպանության հիշատակման

Այն,որ հայ-թուրքական գործընթացը առաջ չի գնում,հայտի էր վաղուց:Այն,որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը պաշտոնապես կասեցվում է,հայտնի դարձավ ապրիլի 22-ին:Բայց արձանագրությունները ինչպես կային,այնպես էլ կան ու շարունակում են կրել երկու կողմերի ստորագրությունները:Սակայն հիմա շատերին ձեռնտու է գործընթացի իմիտացիան պահել:

Posted by admin on May 1st, 2010

ԵԽԽՎ-ում Ցեղասպանության ճանաչման հայտարարություն

“Հաշվի առնելով, որ լրացել է Հայոց ցեղասպանության 95-ամյակը, Վեհաժողովի ներքո ստորագրյալ անդամները Վեհաժողովի անդամներին կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր 1915թ. Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ…”: Այսօր առավոտյան ԵԽԽՎ լիագումար նիստի մեկնարկին ֆրանսիացի պատգամավորը հրապարակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարություն:

Posted by admin on April 30th, 2010