Archives

Պերճ Զեյթունցյան. Խելքներդ գլուխներդ հավաքեք

Սահմանները պետք է բացվեն, այդ առումով առարկություն չի կարող լինել: 21-րդ դարում սահմանները չպետք է փակ լինեն: Դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն` սա էլ է անհրաժեշտ: Բայց կան մի քանի կետեր այդ արձանագրություններում, որոնք ինձ անհանգստացնում են: Սահմանների ճանաչման խնդիրը: Դա նշանակում է ճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը: Դա ակնհայտ է այդ արձանագրություններում: Կարծում եմ, […]

Posted by admin on October 6th, 2009

Գինը վճարելու է ժողովուրդը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ելույթը հայ-թուրքական արձանագրությունների հարցով խորհրդարանական լսումների ժամանակ Լսումների հարգելի մասնակիցներ, Քննարկվող հարցի կարեւորությունն այնքան մեծ է եւ ունի այնպիսի անմիջական նշանակություն մեր ժողովրդի ներկայի ու ապագայի համար, որ մեր պարտքն է նախ եւ առաջ ազնվորեն ու շիտակ ներկայացնել հարցն իր ողջ էությամբ […]

Posted by admin on October 1st, 2009

Վարդան Օսկանյանի ելույթը Սիվիլիթասի քննարկմանը

22 Սեպտեմբեր 2009 Մեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն […]

Posted by admin on September 22nd, 2009

Սոս Սարգսյան. Հետ տվեք իմ երկիրը

Ես մի երկու անգամ խոսել եմ այդ թեմայով, ու գնալով ավելի խստացնում եմ իմ դիրքորոշումը։ Կարելի՞ է թուրքերի հետ բարեկամություն անել։ Էս ի՞նչ պատահեց, մենք, ի՞նչ է, մանկուրտ դարձանք։ Երեկ էր, որ սպանում էին մեզ։ Էսօր է, որ սպանում են, Դինք են սպանում, Մարգարյան են սպանում, խեղճ տղային քնած կացնահարեցին։ Էդ թուրքերն են, չէ՞, թրքություն […]

Posted by admin on September 19th, 2009

Առանց քաղաքական ենթատեքստի – Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները

Առանց քաղաքական ենթատեքստի – ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ ուսումնասիրության ամփոփագիր – 23 հունիսի 2009թ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհների վերաբացման առեւտրատնտեսական հիմնախնդիրները Ներբեռնել PDF փաստաթուղթը Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները – Ամփոփ նկարագիր Ներբեռնել PDF փաստաթուղթը Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները – Եզրակացություններ և առաջարկություններ  Ներբեռնել PDF փաստաթուղթը

Posted by admin on June 26th, 2009

Հայաստանը պետք է վերադառնա իր սկզբունքային դիրքորոշմանը

Երեւան – Ապրիլի 22-ին Երեւանի «Էրեբունի պլազա» հյուրանոցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր խորհրդաժողով, որի նպատակն էր ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները։ Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը միշտ կարեւորելու է հայ-թուրքական հարաբերությունների հասարակական, գիտական քննարկումները։ «Վստահ ենք, որ այս հիմնախնդիրը Հայաստանի անկախության հռչակման առաջին իսկ օրից […]

Posted by admin on April 22nd, 2009

Մինչեւ տարեվերջ սահմանը չի բացվի

Երեւան – ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով` ԱՄՆ նախագահի` Թուրքիա կատարած այցելությունից հետո Ադրբեջանի վարած քաղաքականությունը ստիպում է Թուրքիային վերադառնալ 1993 թվականից ի վեր ստեղծված իրավիճակին: Ապրիլի 13-ին «Ուրբաթ» ակումբում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` ՀՅԴ գործիչը նշեց, որ վերջին շաբաթներին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները կարող են փակուղի մտցնել […]

Posted by admin on April 13th, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը պաշտոնավարման մեկ տարվա առիթով

Նախագահ Սարգսյան – […] Ամենակարեւորն այն է, որ այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք խորացնել մեր հարաբերությունները մեր բարեկամների եւ գործընկերների հետ, կարողացանք սկսել եւ, իմ կարծիքով, բավականին առաջ գնալ Թուրքիայի հետ բանակցություններում, կարողացանք ավելի արդյունավետ դարձնել ղարաբաղյան բանակցությունները: Այս ընթացքում մենք կարողացանք ձեւակերպել լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց իրականացումը էապես կփոխի մեր տարածաշրջանի դիրքավորումը եւ […]

Posted by admin on April 10th, 2009

2009 թ. կստորագրվի հայ–թուրքական համաձայնագիր. կարծիք դաշնակցականից

«Կարելի է եզրակացնել, որ այս տարի կարող է ինչ–որ համաձայնագիր ստորագրվի, որի հիմնական պատասխանատվությունը, սակայն, մնացել է Թուրքիայի վրա։ Հայկական կողմը ասել է իր խոսքը, և հենց Թուրքիայի կողմից է քաղաքական կամք պետք»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու հավելել, որ Թուրքիան ցանկանում […]

Posted by admin on March 16th, 2009

ԱԿՆԱՐԿ – «ԵՐԲԵՔ»

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններուն հետեւող մամլոյ որեւէ ներկայացուցիչ պարտաւոր է լուսարձակներ բանալու նախագահ Սարգսեանի գերմանական «Ֆրանքֆուրթըր Ալկեմայնէ Ցայթունկ» թերթին տուած հարցազրոյցին վրայ: Աւելի ճիշդը` պատմագէտներու միացեալ յանձնախումբ յառաջացնելու թրքական առաջարկին մեր նախագահին տուած պատասխանին վրայ: Այսպէս. «Մենք կը ցանկանք յարաբերութիւններ հաստատել Թուրքիոյ հետ, բայց ոչ` ամէն գնով: Եւրոպական երկիրները եւս ժամանակին պատմական յանձնախումբեր չեն ստեղծած` բնականոն յարաբերութիւններ […]

Posted by admin on November 12th, 2008