Archives

Ըն­թա­ցիկ թուրք-հայ­կա­կան ար­ձա­նագ­րու­թիւն­նե­րը

Փրոֆ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ
Թրքա­կան վեր­ջին նա­խա­ձեռ­նու­թեան մէջ ու­շադ­րու­թեան ար­ժա­նի երեք տար­րեր կան:
Դիւա­նա­գի­տա­կան յա­րա­բե­րու­թիւն­նե­րու հաս­տատ­ման խնդրին առն­չուող ար­ձա­նագ­րու­թիւնը կը պայ­մա­նա­ւո­րէ «յանձ­նա­ռու­թիւն հո­ղա­յին ամ­բող­ջա­կա­նու­թեան» եւ «եր­կու եր­կիր­նե­րու մի­ջեւ սահ­ման­նե­րու ան­խախ­տու­թեան սկզբունքնե­րու հի­ման վրայ, ինչ­պէս որ սահ­ման­ուած են մի­ջազ­գա­յին օրէն­քի հա­մա­պա­տաս­խան դաշ­նագ­րե­րով»: Այլ խօս­քով պայ­մա­նա­ւո­րու­թիւնը հիմն­ուած է պար­բե­րու­թեան վեր­ջին մա­սին վրայ, որուն հի­մը սխալ հասկց­ուած, եթէ ոչ սխալ՝ մեկ­նա­բա­նու­թիւն [...]

Posted by admin on November 27th, 2009

Արձանագրությունները սահմանադրական դատարանում են։ Ո՞րն է հաջորդ քայլը

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216
26-11-2009
Թարգմ. Հ. Ծ.
Ստորեւ թարգմանաբար Հարութ Սասունյանի («Կալիֆոռնիա կուրիեր») դիտարկումներն այդ հարցի վերաբերյալ
Նոյեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առանց հրապարակային հայտարարության Սահմանադրական դատարան ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունները:
Հայաստանի օրենքները պահանջում են, որ բոլոր միջազգային համաձայնությունները ներկայացվեն Սահմանադրական դատարան, նախքան խորհրդարանի քննարկումներն ու դրանց վավերացումները: Արձանագրությունները ստորագրվել էին երկու երկրների արտգործնախարարների կողմից հոկտեմբերի 10-ին, այն բանից [...]

Posted by admin on November 26th, 2009

«Պէտք է ջնջել այն բոլոր ձայները, որոնք կը ձգտին սեպ խրել հայութեան երկու հիմնական հատուածներուն միջեւ»

«ԱԶԴԱԿ»ԻՆ ԿԸ ՀԱՍՏԱՏԷ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ
«ԱԶԴԱԿ».- Հարցազրոյցը սկսինք կուսակցութեան վերաբերող վերջին հիմնական իրադարձութիւններով։ Ռայոնական իրերայաջորդ ժողովներ գումարուեցան։ Մամլոյ հրապարակումներէն պարզ կը դառնայ, որ օրակարգի առանցքային բաժինը հայ-թուրք յարաբերութիւններն են։ Յստակ է կուսակցութեան կեցուածքը։ Գործընթացը կ՛ուղղուի դէպի վաւերացման փուլ։ Ի՞նչ աշխատանքներ կը նախատեսուին այս ուղղութեամբ։
ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Ճիգ կը թափուի իրազեկ պահել հանրային կարծիքը, որպէսզի [...]

Posted by admin on November 20th, 2009

Բաքուն հետաձգո՞ւմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2009
Մեհմեդ Ալի Բիրանդ
«Փոսթա»
(Հոդվածը ներկայացվում է կրճատումներով)
Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները, որոնցով նախատեսվում է նաև սահմանների բացում, չեն մոռացվել, սակայն, կարծես թողնվել են սառնարանում սառչելու:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից արձանագրությունների վավերացման բանալին Ալիևի գրպանում է: Երբ Բաքուն և Երևանը համաձայնության կհասնեն յոթ շրջաններում հայկական բռնազավթմանը վերջ դնելու հարցում և երբ Ալիևը «գոհ» [...]

Posted by admin on November 20th, 2009

Թուրք պաշտոնյաները խոստովանում են, որ խաղեր են խաղում արձանագրությունների հետ

Արձանագրությունների հետ կապված թուրք պաշտոնյաների խաղերն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ ու անհեթեթ են դառնում:
Երկար ամիսներ տևած բանակցությունների ամբողջ ընթացքում ես բազմիցս նախազգուշացրել եմ, որ թուրք պաշտոնյաներն անկեղծ չեն Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իրենց հայտարարած մտադրություններում: Կեղծ տպավորություն ստեղծելով, որ իբր թե հաշտեցման են ձգտում Հայաստանի հետ, թուրք ղեկավարները պարզապես ցանկացել [...]

Posted by admin on November 19th, 2009

Թուրքիան պատճառ չունի չվավերացնելու արձանագրությունները

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավորներն արդեն իսկ հայտարարել են, որ հայ-թուրքական երկու արձանագրությունները հայկական կողմը կվավերացնի միայն այն բանից հետո, երբ այն նախ և առաջ վավերացնի Թուրքիայի խորհրդարանը: Սա անտրամաբանական կեցվածք է: Եթե իրոք հայկական կողմը կարծում է, որ ստորագրված երկու արձանագրությունները բխում են Հայաստանի շահերից, ինչպես արդեն երկու ամիս անդադար համոզում են երկրի [...]

Posted by admin on October 24th, 2009

ԲԱՑ ՆԱՄԱԿ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործոց նախարար պրն. Ահմեդ Դավութօղլուին

Մեծարգո պարոն նախարար,
Հետաքրքրությամբ կարդացի ս.թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետության խորհրդարանում Ձեր արտասանած ելույթի տեքստը: Տպավորությունները խառն էին: Սակայն հիմնական զգացումն այն էր, որ Դուք ուզում եք ցանկալին ներկայացնել իրականի տեղ:
Նախ զամանալի էր, որ «բռնազավթման» (occupation) մասին է խոսում մի երկրի արտգործնախարար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ բռնազավթված է պահում Կիպրոսի տարածքի 37%-ը, և գրեթե [...]

Posted by admin on October 23rd, 2009

Թուրքական «Սապահ»ը եւ հայկական պնդումները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՎԵՑ ՇԱԲԱԹ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԷԻՆ, ԹԷ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
ԱԶԴԱԿ, 12 Հոկտեմբեր 2009
Հայաստանի իշխանութիւնները` նախագահ Սերժ Սարգսեանից սկսած եւ վերջացրած նրան սատարող կառավարական քոալիսիոնը («Հանրապետական», «Բարգաւաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցութիւնները), մտաւորականը, փորձագէտը կամ վերլուծաբանը, միշտ յորդորում են հաւատալ ոչ թէ Թուրքիայի նախագահ Ապտիւլլա Կիւլին, վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանին կամ մի ինչ-որ [...]

Posted by admin on October 12th, 2009

Րաֆֆի Հովհաննիսյանի բաց նամակը հայ ազգին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԱԶԳԻՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Հայ ազգի պատմությունը մղձավանջ է եղել` լի տառապանքով, ողբերգությամբ ու ցեղասպանությամբ: Սակայն հազարամյակի այդ արհավիրքների շղթայում հայ ազգը երբեւիցե կամովին չի գնացել փորձություններին ընդառաջ:
Այժմ հայությունն ազգովի կանգնած է վիհի եզրին, եւ անպատշաճ կերպով ընտրված ղեկավարներն ակնհայտորեն մրցում են մեր ե՛ւ ինքնության, ե՛ւ շահերի լքման համար:
Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը [...]

Posted by admin on October 12th, 2009

Արգելակել պառակտման տարերային ընթացքը

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը «Նախաստորագրված արձանագրություններ եւ հայ-թուքական հարաբերություններ: Ազգային-պետական շահեր եւ մարտահրավերներ» խորհրդաժողովում, 2009թ. հոկտեմբերի 8, Երեւան
Հարգելի ներկաներ, ներքաղաքական խորհրդակցությունների համար սահմանված վեց շաբաթն անցավ: Ի՞նչ ունենք: Որտե՞ղ էինք առաջին օրը, որտե՞ղ ենք հիմա: Կարծում եմ` վիճարկելի չէ` մթնոլորտում բան է փոխվել: Հայության բացարձակ գերիշխող մասը` պարզ քաղաքացուց մինչեւ բարձրաստիճան պաշտոնյան [...]

Posted by admin on October 8th, 2009